Գտիր լավագույն
բժիշկ ուռոլոգին վիրաբուժին կոսմետոլոգին ստոմատոլոգին հոգեբանին

Ինչ է պահանջվում բժշկությունից:
Շատ «քիչ» բան` ճիշտ դիագնոզ և լավ բուժում:
Hero img
Hero img
Hero img
hero shape

Լավագույն Բժիշկներ

Մեր նպատակն է մեկ ընդհանուր հարթակ ստեղծել Հայաստանի լավագույն բժիշկների համար:

24/7 հասանելիություն

Հարթակը հնարավորություն է տալիս պահպանել պացիենտ-բժիշկ կապը` 24/7 ձևաչափով:

Ճիշտ ներկայացում

Բժիշկների մասնագիտական հնարավորությունների պատշաճ ներկայացում:
shape

Ի՞նչ է e-dr.am-ը

icon
Ի՞նչ խնդիրներ է լուծում E-dr.am-ը, ո՞ւմ համար է նախատեսված և ի՞նչ հնարավորություն է ընձեռում բժիշկներին ու պացիենտներին:

Հարթակը նախատեսված է բժիշկների համար` առավել ճիշտ ներկայանալու իրենց պացիենտներին:

Բժիշկներին հնարավորություն է տալիս առավել ճիշտ և հասանելի ներկայացնել իրենց մասնագիտական հնարավորություններն ու ձեռքբերումները: Մենք առցանց տիրույթում ստեղծել ենք մի հարթակ, որտեղ բժիշկներն առանց տեխնիկական խորը իմացության կարող են ստեղծել իրենց Վեբ կայքը և հեշտությամբ կառավարել այն։

Պացիենտներին հնարավորություն է ընձեռվում որոնել և գտնել մեր կայքում գրանցված այն մասնագետին, ում առավել նախընտրելի կհամարեն իրենց առողջության վերականգնման համար: Հարթակը նաև հնարավորություն է տալիս պացիենտներին հարցեր ուղղել բժիշկներին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, պայմանավորվել և այց գրանցվել տվյալ բժշկի մոտ։

Առաջարկվող ծառայությունները

icon
Սովորել` դառնալու բժիշկ. կոչվում է սովորել` լինելու մարդ: Բժշկի համար բժշկությունը, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը. այն ապրելակերպ է:
service

Տրավմաաոլոգիա կամ վնասվածքաբանություն

Որոշ երկրներում օրթոպեդիան, վնասվածքաբանության (տրավմաաոլոգիա) հետ միասին, կազմում է միասնական բժշկական մասնագիտություն։

Օրթոպեդիա (ֆր.՝ orthopedie, հունարեն՝ ορθος՝ ուղիղ, ճիշտ և բառացի՝ դաստիարակություն), կլինիկական բժշկագիտության բնագավառում ուսումնասիրում է մարդու հենաշարժական ապարատի ձևախախտումները, վնասվածքները և մշակում դրանց ախտորոշման, բուժման ու կանխարգելման մեթոդներ։
service

Խիրուրգիա կամ Վիրաբուժություն

20-րդ դարի 2-րդ կեսին արագորեն զարգացավ սիրտ-անոթային համակարգի վիրաբուժյություն, որն զբաղվում է սրտի արատների ուսումնասիրությամբ ու վիրահատական բուժմամբ։

Վիրաբուժություն, խիրուրգիա, բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է հիմնականում վիրահատական բուժում պահանջող հիվանդությունները, մշակում վիրահատության հնարքները, մեթոդներն ու տեխնիկան։ Վիրաբուժական հիվանդությունները խիստ սահմանազատված հիվանդագին պրոցեսներ չեն, բժշկական մի շարք գործնական ու տեսական գիտելիքների զարգացման հետ կապված այդ հասկացության սահմաններն ընդարձակվում են։ Սինչև 20-րդ դարի կեսերը սրտի հիվանդություններն ուսումնասիրում և բուժում էին միայն թերապևտները։
service

Հեմատոլոգիա կամ Արյունաբանություն

Արյունաբանությունը սկիզբ է առել 17-րդ դարի երկրորդ կեսին, մանրադիտակի հայտնագործումից հետո, երբ իտալացի անատոմ Մալպիգին (1661) և հոլանդացի կենսաբան Լևենհուկը (1673) մարդու և կենդանիների արյան մեջ առաջին անգամ նկարագրել են արյան կարմիր մարմնիկները՝ էրիթրոցիտները։

Արյունաբանություն (հեմատոլոգիա), գիտություն արյան մասին, ուսումնասիրում է արյունաստեղծ օրգանների կառուցվածքը և ֆունկցիան, արյան բաղադրությունը բնականոն և տարբեր հիվանդությունների պայմաններում։ Արյունաբանությունն զբաղվում է արյունաստեղծման գործընթացների, դրանց կարգավորման մեթոդների, արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև արյան մակարդելիության հարցերով։ Արյունաբանությունը սերտորեն կապված է բժշկության տարբեր բնագավառների, մասնավորապես, վիրաբուժության, թերապիայի, ուռուցքաբանության հետ։
service

Կարդիոլոգիա կամ Սրտաբանություն

Սրտաբանությունը բաղկացած է 2 հիմնական բաժիններից՝ կլինիկական և տեսական (փորձառական և մոլեկուլային սրտաբանություն)։

Սրտաբանություն, կարդիոլոգիա (հուն․՝ καρδια՝ սիրտ և լոգիա), ժամանակակից բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է սիրտ-անոթային համակարգի (ՍԱՀ) կառուցվածքը, ֆունկցիան, հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկան, ախտորոշումը, կանխարգելումը, բուժումը և բժշկական ռեաբիլիտացիայի հարցերը։
service

Ատամնաբուժություն կամ Ստոմատոլոգիա

Ատամնաբուժության պատմությունը արդեն մարդկության և քաղաքակրթության պատմության վաղեմություն ունի, իսկ նրա ամենավաղ վկայությունները տրվել են մ․թ․ա 7000 թվականից։

Ատամնաբուժություն, հայտնի նաև որպես ատամնային բժշկություն կամ բերանի խոռոչի բժշկություն, բժշկության ճյուղ, որը կազմված է ուսման, ախտորոշման, կանխարգելման և հիվանդությունների բուժման բաժիններից, բերանի խոռոչի ախտահարումներից և վիճակներից, որոնք սովորաբար կապված են ատամների, ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի, հարևան կառույցների և հյուսվածքների, մասնավորապես դիմածնոտային (դեմքի և ծնոտի) շրջանի հետ։
service

Ստրուկտուրալիզմ կամ Հոգեբանություն

Հոգեբանություն (հին հունարեն՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտք, գիտություն), գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին։

Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16-րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Ավելի ուշ հետազոտությունների ոլորտը նշանակալիորեն ընդլայնվեց՝ ներառելով անգիտակցական հոգեկան գործընթացները և մարդու գործունեությունը։ 20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։

Մեր Բժիշկները

icon
Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է:
Բ.Է. Վոտչա

Պացիենտների կարծիքները

icon
Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ նրանք լվացվում են հերոսության քողով:
avatar1

Վարդանյան Վարդան

Պացիենտ
Ես բուժումս ստացել եմ Կարապետ Կարապետյանի մոտ, շատ գոհ եմ, մինչև վերջնական բուժման ավարտը բժիշկ Կարապետյանը մշտապես հետևել է բուժման ընթացքին:::
avatar2

Զարինե Զարինյան

Biographer
Շատ գոհ եմ Բժիշկ Վիրաբյանից, վերջինս ինձ ճիշտ ուղորդեց առողջական խնդիրներս լուծելու համար, հիմա ամեն ինչ արդեն անցյալում է:::
avatar3

Դավթյան Դավիթ

Պացիենտ
Մշտապես ունեցել եմ ատամների ցավ, զգայուն են եղել տաքի և սառի հանդեպ, բժշկուհի Մարինե Մարինյանի մոտ ջ այցելությունից հետո խնդիրը վերջնական լուծվել է:::
shape1

20

Բուժհաստատություն

2354

Պացիենտ

99

Բժիշկ

125

Հանդիպում
shape1
Faq Image

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչի համար է նախատեսված հարթակը
Հարթակը նախատեսված է պացիենտների և բժիշկների միջև ուղիղ կապ հաստատելու համար։
Ի՞նչպես կարող եմ գրանցվել
Կայքում գրանցվելիս հարկավոր է լրացնել անուն, էլ. Փոստ և գաղտնաբառ լրացնելով։ Գրանցումը հաստատելուց հետ բժիշկները արդեն կարող են լրացնել իրենց ինֆորմացիան։
Ի՞նչ կտա գրանցումը
Որպես բժիշկ գրանցվելուց հետո, հարթակը հնարավորություն է տալիս բժիշկներին ստեղծել անհատական Վեբ կայք /karapetyan@e-dr.am / և ստանալ գործնական էլ. փոստ /karapetyan@e-dr.am/
shape1
shape2

Հետադարձ Կապ

icon
Եթե առաջացել են հարցեր, կարող եք գրել։